ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60052135 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 19/06/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր`հունիսի 19-ին, կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN60052135 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 204 000 000 դրամ, ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 159 000 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը սահմանվել է 14.1000%, իսկ միջին կշռված եկամտաբերություն` 13.7177 %:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ: