ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36052110 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 19/06/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 19-ին, տեղի է ունեցել պետական AMGN36052110 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ: Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 908 620 000 դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 500 000 000 դրամ: Հետգնված պարտատոմսերի սահմանային տարեկան եկամտաբերությունը սահմանվել է 10.00%:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: