Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ – ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԿԿՐՃԱՏՎԻ, ՍԱԿԱՅՆ ԲՅՈՒՋԵԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ
23/06/2009 16:49
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ – ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԿԿՐՃԱՏՎԻ, ՍԱԿԱՅՆ ԲՅՈՒՋԵԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ

Հայաստանի համախառն ներքին արդյունքն այս տարվա ընդհանուր ծավալով բացասական նիշով կլինի: Այս մասին այսօր պատասխանելով լրագրողների հարցին` ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Արձանագրվելիք ընդհանուր ծավալն ի վերջո կախված է կատարվելիք աշխատանքից եւ, իհարկե, համաշխարհային տնտեսության դինամիկայից, բիզնեսի վարքագծից»,- ասաց նախարարը: Ըստ նրա` բնակչությունն ու բիզնեսը պետք է կարողանան սպասողականությունը հաղթահարել եւ ավելի ակտիվ լինել: Ի վերջո պասողականությունը, անորոշությունը, պահանջարկը նվազեցնող գործոններն իրենց բացասական ազդակներն ուղղում են տնտեսական աճի ցուցանիշներին:

«Տնտեսության վիճակն անդրադառնում է եկամուտների վրա, եւ ՀՆԱ-ի ու բյուջեի եկամտային մասի հարաբերակցությունը համապատասխան է ստեղծված իրավիճակին: Այս տարի բյուջետային դեֆիցիտն ավելի մեծ կլինի, քան ծրագրվել էր»,- նշեց Տ.Դավթյանը` հիշեցնելով, որ Ազգային ժողովում քննարկումների ժամանակ բյուջետային դեֆիցիտի շեմը բարձրացվել է մինչեւ 7,5 տոկոս:

Բյուջետային դեֆիցիտում, ըստ նախարարի, կտեղավորվեն դրսից ներգրավվող ռեսուրսները, որպեսզի ծախսերը շատ չկրճատվեն: Բյուջետային վարկեր կստացվեն 4 ուղղություններից` Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից եւ Ռուսաստանից, որն արդեն ստացվել է: Տ.Դավթյանի խոսքով` Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից վարկի ստացումն օրերի, շաբաթների խնդիր է: Շուրջ 155 մլն ԱՄՆ դոլար հատկացնելու մասին որոշումը ԱՄՀ-ն կայացրել է հունիսի 22-ին:

Նախարարի խոսքով` բյուջեի վերանայում չի նախատեսվում:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83