
ԱՄՀ 158 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՀԱՍՆԻ ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից հունիսի 22-ին հաստատված ծրագրի համաձայն արդեն հաջորդ շաբաթ Հայաստանին կտրամադրվի 158 ԱՄՆ դոլար վարկ: Հիշեցնենք, որ խորհուրդը որոշել է մեր երկրին հատկացվող վարկի չափն ավելացնել` 540 մլն ԱՄՆ դոլարից հասցնելով 822.7 ԱՄՆ դոլարի: Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ առաջիկայում փոխանցվելիք 158 մլն ԱՄՆ դոլարը կհամարվի պետությանը տրվող եւ կհամալրի 2009 թ-ի պետբյուջեն: Այդ միջոցները հիմնականում կծախսվեն սոցիալական ոլորտի վրա:
Ըստ Ն.Օմեսի` ԱՄՀ կողմից Հայաստանի համար հաստատված նոր վարկային ծրագիրը նպատակ ունի օգնել Հայաստանի կառավարությանը` հնարավորինս լավ դիմակայելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքներին: «Անհրաժեշտ է բարձրացնել ֆինանսական համակարգի նկատմամաբ մարդկանց վստահությունը, պաշտպանել անապահով խավի շահերը, թուլացնել դրամավարկային պայմանները եւ հարկաբյուջետային քաղաքականության»,- ասաց նա: