
ԱՇԽԱՐՀԻ ԲԱՆԿԵՐԻ ՇԱՀՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 6.8 ԱՆԳԱՄ ԵՎ ԿԱԶՄԵԼ 115 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Հանրահայտ The Banker պարբերականի հրապարակած տվյալների համաձայն 2008թ.-ին աշխարհի բանկերի շահույթի ընդհանուր ծավալը նվազել է 6.8 անգամ և կազմել 115 միլիարդ դոլար, 2007թ.-ին սույն թիվը կազմում էր 781 միլիարդ դոլար: Իսկ կապիտալի եկամտաբերությունը 20%-ից նվազել է 2.69%-ի:
Հիշեցնենք, որ The Banker-ի տվյալների համաձայն 2008թ.-ի ամենամեծ կորուստներ արձանագրած բանկը բրիտանական RBS բանկն է, որի կրած վնասների ծավալը կազմում է 59.3 միլիարդ դոլար, իսկ ամենամեծ շահույթ գրանցած բանկը չինական ICBC բանկն է, որի շահույթը կազմել է 21.3 միլիարդ դոլար: