
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ 25/06/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հունիսի 25-ին բանկում կայացած ՀՀ պետական միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36265126 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 5 314 000 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 516 500 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 500 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը սահմանվել է 13.4900%, իսկ միջին կշռված եկամտաբերություն` 13.4317%:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: