![ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36052110 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՈՒՄ 25/06/09](https://b24.am/pub/uploads/2009/06/b24_am_central_bank_of_armenia2_158638686.jpg)
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36052110 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՈՒՄ 25/06/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հունիսի 25-ին ԿԲ-ում կայացած ՀՀ պետական AMGN36052110 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 505 188 000 դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 500 000 000 դրամ:
Հետգնված պարտատոմսերի սահմանային տարեկան եկամտաբերությունը կազմել է 10.0080%:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: