Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ 500 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԻ ԲԱՇԽՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
26/06/2009 15:13
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ 500 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԻ ԲԱՇԽՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսօր Սյունիքի մարղում տեղի ունեցած կառավարության նիստում ընդունված որոշմամբ գործադիրը հաստատել է ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրած պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագիրը, որը նպատակ ունի խթանել համախառն ներքին արդյունքի աճը` ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսվարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով։ Ծրագրի գումարն է 90 մլրդ դրամ, ֆինանսավորման ձեւը` բյուջետային վարկեր, որոնք տրվում են ըստ հետեւյալ բաղադրիչների` ֆինանսաբանկային համակարգի վարկավորում` 60,5 մլրդ դրամին համարժեք ԱՄՆ դոլար, փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորում` 6,4 մլրդ դրամ, համակարգաստեղծ կամ խոշոր ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող տնտեսվարող սուբյեկտների վարկավորում` 23,1 մլրդ դրամ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առիթով ասել է, որ օրը նշանակալի է ոչ միայն կառավարության նիստը Սյունիքի մարզում անցկացնելու եւ տեղի հիմնախնդիրների լուծմանն ուղղված որոշումներ կայացնելու, այլեւ երկրի տնտեսության տարբեր ոլորտներին մեծ գումարներ հատկացնելու իրողությամբ։ Նա հավելել է, որ ահա այժմ էլ 90 մլրդ դրամ է բաշխվում` մեղմելու ճգնաժամի բացասական հետեւանքները։ «Հանրությունը մեծ ուշադրություն է դարձնում ՌԴ վարկի օգտագործմանը, եւ այժմ մենք կարող ենք տեղեկացնել, որ եւս 24 մլրդ դրամ տրամադրվելու է աղետի գոտուն, նույնքան` աղետի գոտուն, բայց եկող տարվա համար։ Մնացած գումարը մնալու է կայունացման ֆոնդում»,- եզրափակել է վարչապետը։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98