ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՈՒՆԻՍԻ 22-26-Ը ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՆՎԵԼ Է 74.1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հունիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74.149.806 ԱՄՆ դոլար` 361.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 55.963.157 ԱՄՆ դոլար` 363.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1.500.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 362.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: