ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ 165 ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀ
ՀՀ ֆինանսների նախարությունից տեղեկացնում են, որ հրապարակվել են նախօրեին նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Քննությանը մասնակցած 8 դիմորդից որակավորված հաշվապահի վկայական է տրվել երկուսին: Քննությանը չի ներկայացել 7 դիմորդ:
Ընթացիկ տարում անց է կացվել հաշվապահների որակավորման 5 քննություն, որի արդյունքներով շնորհվել է հաշվապահի որակավորման ընդհանուր թվով 22 վկայական:
Հայաստանի Հանրապետությունում ս.թ. հունիսի 26-ի դրությամբ ուժի մեջ են թվով 165 հաշվապահի որակավորման վկայականներ