ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 29/06/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հունիսի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքների համաձայն դոլարի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, իսկ ֆունտի նկատմամբ դրամի փոխարժեքը նվազել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նվազել է 0.09 դրամով և կազմել 360.29 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը աճել է 0.98 դրամով և կազմել 594.67 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.32 դրամով և կազմել 504.87 դրամ մեկ եվրոյի դիմաց և ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 11.54 դրամ մեկ ռուբլու դիմաց: