Ֆինանսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 440.00+0.50 EUR SELL - 444.50+0.50
OIL:  BRENT - 62.47-1.17 WTI - 58.67-1.25
COMEX:  GOLD - 4215.90-0.08 SILVER - 58.82+3.25
COMEX:  PLATINUM - 1658.00-0.17
LME:  ALUMINIUM - 2865.50-0.09 COPPER - 11145.00-0.39
LME:  NICKEL - 14800.00-0.20 TIN - 39040.00-0.31
LME:  LEAD - 1995.00+0.73 ZINC - 3062.50+0.23
FOREX:  USD/JPY - 155.67+0.04 EUR/GBP - 1.1638+0.25
FOREX:  EUR/USD - 1.1638+0.25 GBP/USD - 1.3227+0.11
STOCKS RUS:  RTSI - 1084.68-0.43
STOCKS US: DOW JONES - 47474.46+0.39 NASDAQ - 23413.67+0.59
STOCKS US: S&P 500 - 6829.37+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 49864.68+1.14 TOPIX - 3334.32-0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 25760.73-1.28 SSEC - 3878.00-0.51
STOCKS EUR:  FTSE100 - 9701.80-0.01 CAC40 - 8074.61-0.28
STOCKS EUR:  DAX - 23710.86+0.51
03/12/2025  CBA:  USD - 381.2-0.04 GBP - 506.23+3.26
03/12/2025  CBA:  EURO - 444.44+2.01
03/12/2025  CBA:  GOLD - 51655-301 SILVER - 703.98-0.68
ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԽԱՉԱՏՈԻՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 200-ԱՄՅԱԿ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ
30/06/2009 15:37
Կիսվել

ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԽԱՉԱՏՈԻՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 200-ԱՄՅԱԿ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը թողարկել է ոսկե հուշադրամ նվիրված Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին: Հուշադրամի դիմերեսի կենտրոնում չորս տողով հայերեն մակագրված է համապատասխանաբար` «ՇՈՒՆՉԴ ՏՈՒ’Ր», «ՀՈԳԻԴ, ԲԱՅՑ», «ՔՈ ՀԱՅՐԵՆԻՔ» և «ՄԻ ՏՈՒՐ ԹՇՆԱՄՅԱՑ»: Հինգերորդ տողում զետեղված է Խաչատուր    Աբովյանի ստորագրությունը, որից ներքև թողարկման տարեթիվն է` «2009»: Ներքևում եզրաշուրթի մոտ երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «10000» և «ԴՐԱՄ»: Ամբողջը եզերված է կողքերից ուղղահայաց գծերով, իսկ վերևում` կիսաշրջանագծով: Եզրաշուրթի մոտ  շրջագծով հայերեն մակագրված է` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:

Հուշադրամի դարձերեսին Խաչատուր Աբովյանի դիմաքանդակն է, որից ձախ երկու տողով մակագրված է համապատասխանաբար` «200» և «ԱՄՅԱԿ»: Վերևի ձախում եզրաշուրթի մոտ մակագրված է` «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ  Կարապետ Աբրահամյանը:  Հուշադրամը  դրվագվել է Ֆինլանդիայի  դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը        10000 դրամ
Մետաղը և հարգը        ոսկի, 9000
Զանգվածը            8,6 գ
Տրամագիծը            22,0 մմ
Դրամաշուրթը            ատամնավոր  
Որակը                պրուֆ
Տպաքանակը            1000 հատ

03/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.2
-0.04
Եվրո (EUR)
444.44
+2.01
Ռուբլի (RUR)
4.9035
-0.0005
Լարի (GEL)
141.22
+0.07
51655
-301
Արծաթ
703.98
-0.68