ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ 03/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի խորհուրդը հուլիսի 3-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որոշեց գրավատան կազմակերպման լիցենզիաներ տրամադրել «ԱՐԱԳ ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ-ին, «ԲԱԶՄԱԲԵՐ» ՓԲԸ-ին, «ՏԻԱՐ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին, «ՄՈՒՇԵՂ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ-ին և «Կրբուլաղ» ՍՊԸ-ին:
Արտարժույթի առուվաճառքի լիցենզիաներ տրամադրվեցին «ՊԱՏԱ ՍԳՀ» ՍՊԸ-ին և «ԷՄ.ԶԱ» ՍՊԸ-ին:
Ուժը կորցրած ճանաչվեց Էդուարդ Զաքարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 678 լիցենզիանª իր դիմումի համաձայն: