Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԼԻԲԱՆԱՆՅԱՆ «ԿՐԵԴԻՏ» ԲԱՆԿԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ»-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ 51%-Ը
07/07/2009 09:27
Կիսվել

ԼԻԲԱՆԱՆՅԱՆ «ԿՐԵԴԻՏ» ԲԱՆԿԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ»-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ 51%-Ը

Լիբանանյան «Կրեդիտ» բանկը ձեռք է բերել հայաստանյան «Անելիք» բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը: «Անելիք» բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը լրագրողներին հայտարարել է, որ գործարքի միջոցով հայկական բանկը կմեծացնի իր կապիտալը մինչեւ 15 մլրդ դրամ եւ կապիտալի մեծությամբ կմտնի Հայաստանի առաջատար բանկերի հնգյակ: «Կապիտալի այդպիսի մեծ ներհոսքը խոսում է օտարերկրյա ներդրողների կողմից ՀՀ բանկային համակարգի եւ հայ գործարարի նկատմամբ վստահության առկայության մասին»,- ասաց նա: Այս գործարքով «Անելիք» բանկն ի դեմս «Կրեդիտ» բանկի ձեռք է բերում իրավազորություններ եւ ռեսուրսներ ունեցող նոր գործընկեր ընդլայնելով իր աշխարհագրական ներկայությունը, պրոդուկտների շրջանակը եւ հաճախորդների բազան:

Ըստ Ս. Ճզմաչյանի` վերջին տարիներին բանկն ունեցել է գործունեության մակարդակի որոշակի անկում եւ իր զարգացվածությամբ նույնիսկ ետ մնացել հայաստանյան որոշ բանկերից: Իսկ այս գործաքրը ոչ միայն իրենց, այլեւ լիբանանյան բանկի համար է շահավետ: Բանկը ձգտելու է շահավետ վարկեր եւ ծառայություններ տրամդրել իր հաճախորդներին: Նա վստահություն հայտնեց, որ այս գործընկերությունը ոչ միայն կնպաստի հաջող  գործունեության շարունակմանը, այլ նաեւ հնարավորություն կտա դուրս գալ նոր շուկաներ եւ ընդլայնել մեր հաճախորդներին առաջարկվող բանկային պրոդուկտների սպեկտրը:

«Կրեդիտ» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Թարեք Խալիֆեն այդ գործարքը բացառիկ հնարավորություն է համարում ընդլայնելու հասանելիությունը Հայաստանի, Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների շուկաներում առկա լավ հնարավորություններին: «Մենք ուրախ ենք օգտվել այդ հնարավորություններից վստահելի եւ հարգված հայկական բանկի հետ միասին, որին արդեն մի քանի տարի է ինչ ճանաչում ենք: Մեր նպատակները երկրաժամկետ են եւ վստահ ենք, որ  Հայաստանի բանկային համակարգը կզագանա եւ կդառնա տարածաշրջանային բանկային կենտրոն»,- ասաց նա:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այս գործարքը համարեց նշանակալի իրադարձություն Հայաստանի տնտեսական կայնքում: Ըստ նրա` լիբանանյան եւ հայկական բանկերի միացումով վստահություն է հայտնվում Հայաստանի իշխանությունների տնտեսական քաղաքականությանը` ներկա տնտեսական ճգնաժամի պայմաներում: «Սա նոր պատասխանատվություն է բանկի համար, սակայն հույս ունենք` ապագայում տեսնել ավելի ագրեսիվ եւ նոր մատչելի ծառայություններ մատուցող բանկ»,- ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահը: Ըստ նրա, կան արտասահմանյան եւս երկու խոշոր ֆինանսական ընկերություններ, որոնք ցանկանում են գործունեություն ծավալել հայսատանյան բանկային համակարգում:

«Կրեդիտ» բանկը Լիբանանի առաջատար բանկերից է` ակտիվների ավելի քան 1 մլրդ դոլար ծավալով: Բանկն Արաբական բանկերի միության անդամ եւ ակտիվորեն մասնակցում է արաբական երկրների միջեւ ֆինանսական հարաբերություններ զարգացման գործում: Այն հանդիսանում է կորպորատիվ եւ մանրածախ բանկ, բացի այդ մշակում է նաեւ միջանկյալ պրոդուկտներ, ինչպիսիք են ներդրումային ծրագրերը եւ ծրագրային ֆինանսավորումը: «Կրեդիտ» բանկի գարծառնական ցանցը ներառում է 16 մասնաճյուղ Լիբանանում, ինչպես բազմաթիվ միջազգային ներկսայացուցչություններ:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69