ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՆՎԱԶԵԼ Է 07/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հուլիսի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, դոլարի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի նվազում:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.10 դրամով և կազմել է 362.37 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 4.56 դրամով և կազմել է 587.27 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.99 դրամով և կազմել է 506.19 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել է 11.52 դրամ մեկ ռուբլու դիմաց: