ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 09/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հուլիսի 9-ին բանկում կայացած ՀՀ պետական միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36265126 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 444 000 000 դրամ, այդ թվում ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 364 000 000 դրամ:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է` 1 500 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը սահմանվել է 12.3400%, իսկ միջին կշռված եկամտաբերություն` 11.9540 %:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: