Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ԱԱՀ ՉՎՃԱՐՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՁԵՎ ՊԱՐՂԵՑՎՈՒՄ Է
09/07/2009 17:03
Կիսվել

ԱԱՀ ՉՎՃԱՐՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՁԵՎ ՊԱՐՂԵՑՎՈՒՄ Է

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած երկու փաստաթղթերում, որոնցից մեկը ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագիրն է, իսկ մյուսը ՀՀ կառավարության 2009թ. գործունեության ծրագիրը եւ գերակա խնդիրները։ Որոշմամբ փոխվել են առաջին փաստաթղթի 60-րդ եւ երկրորդ փաստաթղթի 241-րդ միջոցառումների կատարման ժամկետները։ Դրանով իսկ նախատեսվում է ձեւավորել նոր ինստիտուտ, ինչը հարկ վճարողների եւ հարկային մարմինների միջեւ ստեղծում է նոր հարաբերությունների հնարավորություն։ Ենթադրվում է, որ սույն փոփոխությունը թույլ կտա իրատեսական ժամկետում ապահովել տվյալ միջոցառման կատարումը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություններ եւ լրացում է կատարել իր 2008թ. սեպտեմբերի 4-ի «Ֆիզիկական անձի գույքի եւ եկամուտների հայտարարագրի ձեւը եւ լրացման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ։ Փաստաթուղթն ընդունվել է «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով։ Դրա նպատակն է սահմանել ամբողջ տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարված ֆիզիկական անձանց համար եկամտահարկի պարզեցված հաշվարկի ձեւը, հետեւաբար եւ հստակեցնել նրանց կողմից տարեկան հաշվարկը կազմելու եւ հարկային մարմին ներկայացնելու գործընթացը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առիթով կառավարության անդամներին կրկին հիշեցրել է հարկերի հավաքման գործում պետեկամուտների կոմիտեին եւ կոմիտեի նախագահին աջակցելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ դրական տեղաշարժ կա առողջապահության նախարարության համակարգում, ավելի եռանդուն աշխատանք է ակնկալվում տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության նախարարություններից։ Ընդհանուր առմամբ ՊԵԿ-ին աջակցելու հորդորը վերաբերում է բոլոր նախարարություններին։

AMP
12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58