ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 10.5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ 10/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 32.4 մլն ԱՄՆ դոլար:
Հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածի հետ համեմատած դրամով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 2.4 միլիարդ դրամով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալն աճել է 10.6 միլիոն դոլարով: