Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԸ ՍՏԱՑԵԼ Է 80 ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔ
10/07/2009 18:38
Կիսվել

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԸ ՍՏԱՑԵԼ Է 80 ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔ

Ֆինասական համակարգի հաշտարարի գրասենյակն իր գործունեության երկրորդ եռամսյակում ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 80 բողոք: Բազմաթիվ են եղել ֆինանասկան կազմակերպությունների հետ կապ չունեցող դիմումները: Նշված 80 բողոքներից 49-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից, քանի որ հաճախորդների մի մասը իրավաբանական անձինք են, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ: Հաշտարարի քննությանը ենթակա 30 բողոքներից 9-ը երկրորդ եռամսյակում ստացվել է գրավոր, որոնցից 8-ն արդեն ընդունվել է քննության: Դրանցից 2-ի վերաբերյալ կայացվել է պահանջը մերժելու վերաբերյալ որոշում, 2-ի պահանջները բավարարվել են` Հաշտարարի միջամտությամբ հաճախորդին եւ կազմակերպությանը հաշտեցնելու միջոցով, իսկ մնացած 4-ը դեռեւս գտնվում են քննության գործընթացում:

Քննությանը ենթակա 30 բողոքներից 19-ը գրավոր չեն ներկայացվել Հաշտարարի քննությանը, բողոքները բանավոր ներկայացրած 2 հաճախորդների գրասենյակի աշխատակիցները պարզաբանել են նրանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ օգնել են շարադրելու կազմակերպությանն ուղղված բողոք-պահանջները: Դրանցում նշվել է, որ հաճախորդը պատրաստվում է դիմել Հաշտարարի գրասենյակ: Դրա արդյունքում նշված 2 բողոքները բավարարվել են կազմակերպությունների կողմից` առանց Հաշտարարի միջամտության: Մնացած 17 պահանջների քննությունը Հաշտարարի լիազորությունների շրջանակում են, սակայն հաճախորդները նախապես սահմանված կարգով իրենց բողոք-պահանջները չեն ներկայացրել ֆինանսական կազմակերպությանը: Գրասենյակի աշխատակիցներն օգնել են վերջիններիս ձեւակերպել իրենց պահանջները եւ ներկայացնել այդ կազմակերպությանը:

Երկրորդ եռամսյակում գրասենյակ ստացվել են դիմումներ վճարահաշվարկային գործարքների (բանկոմատով կատարվող քարտային գործարքներ եւ հաշվի սպասարկում), ժամկետային ավանդների, գրավատան կողմից գրավի առարկայի իրացման, վարկային գործարքների վերաբերյալ:

AMP
14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32