KFW-Ն ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ ՏԵՂԱԲԱՇԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 20 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ օրերս պետք է ստորագրվի Հայաստանին 20 մլն եվրո տրամադրելու մասին համաձայնագիր: Այդ նպատակով հուլիսի 14-ին Հայաստանից կառավարական պատվիրակություն կմեկնի Գերմանիայի Բոնն քաղաք, որտեղ էլ կստորագրվի համաձայնագիրը: Այդ գումարները պետք է Հայաստանում տեղաբաշխվեն որպես հիփոթեկային վարկեր` այդպիսով նպաստելով հանրապետության հիփոթեկային շուկայի զարգացմանը: Այսօր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ Հայաստանը վարկը ստանալու է բավականին լավ պայմաններով: Այդ միջոցներից կարող են օգտվել ոչ միայն առեւտրային բանկերը, այլեւ վարկային կազմակերպությունները: