ՋԵՆՏԼՄԵՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՋԵՎ. ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀԻՓՈԹԵՔԸ ԿԶԱՐԳԱՆԱ
ՀՀ կենտրոնական բանկը հայաստանյան առեւտրային բանկերի հետ «ջենտլմենական պայմանավորվածություն» ունի այն մասին, որ դրանք չպետք է իրենց ուշադրությունից դուրս թողնեն մարզերում բնակարաններ ձեռք բերելու համար հիփոթեկային վարկերի տրամադրման հարցը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ օրերս Հայաստանում իր գործունեությունը սկսած Ազգային հիփոթեկային ընկերության կողմից հիփոթեկային վարկերի տրամադրման դիմաց իրականացվող վերաֆինանսավորումից առաջին փուլում պետք է վերաֆինանսավորման 20, երկրորդ փուլում` 30 տոկոսն ուղղվի մարզերում բնակարանների ձեռք բերմանը: