ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 15/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հուլիսի 15-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի նվազում, դրամի փոխարժեքը աճել է միայն դոլարի նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.52 դրամով և կազմել է 367.01 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.39 դրամով և կազմել է 600.17 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.97 դրամով և կազմել է 515.39 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.15 դրամով և կազմել է 11.47 դրամ մեկ ռուբլու դիմաց: