ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ – ԿԱՊԻՏԱԼԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է 3.05 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄՈՎ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ից հայտնում են, որ համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ժողովի «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը համալրվել է 3 050 000 000 ՀՀ դրամով: 2009թ. հունիսի 1-ի դրությամբ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմում է 8 050 000 000 ՀՀ դրամ, որը կազմված է 16 100 սովորական բաժնետոմսից` յուրաքանչյուրը 500 000 ՀՀ դրամ անվանական արժեքով:
2009թ. հունիսի 1-ի դրությամբ նշանակալից մասնակցություն (10% և ավելի բաժնետոմս) ունեցող բաժնետերերն են. «Քրիստի մենեջմենթ»` 56.52%, 9100 բաժնետոմս, «Ալֆա-գարանտ»` 21.74%, 3500 բաժնետոմս, Ուկրպրոմբանկ` 21.74%, 3500 բաժնետոմս: