ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ – ՆՈՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍՈՎ ԶՍՊՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐՎՈՒՄ
«Հայբիզնեսբանկ»-ը վարկերի տրամադրման գործընթացը շարունակում է: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրեց բանկի վարչության նախագահի տեղակալ Լեւոն Միրզոյանը, այսօր իրենք հիմնականում սպասարկում են մշտական հաճախորդներին, իսկ նոր հաճախորդների ներգրավման մասով զսպված քաղաքականություն է վարվում: Բանկն այսօր մատուցում է զանազան ծառայություններ` հաշիվների բացում եւ վարում, դրամական փոխանցումներ, ավանդներ, վարկեր եւ այլն:
Այդուհանդերձ, այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Հայբիզնեսբանկ»-ը վնասով է աշխատել: