ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT52255104 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. մայիսի 26-ին ժամը 10.30-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52255104 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ`
Թողարկման ծավալը կկազմի 1 000 000 000 դրամ: Պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ընտրված դիլերները, որոնք գործում են իրենց անունից և իրենց հաշվին կամ իրենց անունից` ներդրողների հաշվին և գանձապետական պահառուն: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան: Գանձապետական պահառուի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների առավելագույն սահմանը թողարկման ծավալի 10%-ի չափով: Գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող հայտի առավելագույն ծավալը չի սահմանափակվում: Դիլերի կողմից ներկայացվող ոչ մրցակցային հայտերի առավելագույն ծավալը սահմանվում է թողարկման ծավալի 20%- ից ոչ ավել: Գանձապետական պահառուի և դիլերների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել թողարկման ծավալի 30%-ը: Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը 10 000 դրամ է, քայլը` 1000 դրամ: