ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ սույն թվականի դեկտեմբերի 27-ին իրականացրեց երրորդ թողարկման պարտատոմսերի չորրորդ արժեկտրոնային եկամուտների վճարումը: Ինչպես նշվում է բանկի տարածած պաշտոնական հայտարարության մեջ` եկամտի գումարը վճարվել է դեկտեմբերի 24-ի ժամը 18:00 –ի դրությամբ “Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա” ԲԲԸ –ում պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա` մուտքագրելով պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին: