ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 12.8%-ՈՎ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ 2009թ. առաջին եռամսյակի գործունեության արդյունքներով ՀՀ առևտրային բանկերն ապահովել են ընդհանուր պարտավորությունների 12.8 % աճ, և 2009թ. մարտի 31-ի դրությամբ բանկերի ընդհանուր պարտավորությունների ծավալը կազմել է 888 991154 հազար ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բանկերի ցպահանջ պարտավորություններն աճել են 13.8%-ով և կազմել 212 688 889 հազար ՀՀ դրամ, իսկ բանկերի ընդհանուր պարտավորությունների ծավալը այլ բանկերի (ներառյալ ԿԲ) և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ աճել է 6.3%-ով և կազմել 294 723 636 հազար ՀՀ դրամ: 2009թ. մարտի 1-ի դրությամբ առևտրային բանկերի կողմից ներգրավված ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ընդհանուր ծավալն աճել է 16.2%-ով, իսկ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ընդհանուր ծավալն աճել է 30,4%-ով: 2009թ, մարտի 31-ի դրությամբ առևտրային բանկերի պարտավորությունների ծավալը կառավարության նկատմամբ կազմել է 21 155 358 հազար ՀՀ դրամ: