ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 19,8 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 39,1 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Նոյեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրվածվարկերիծավալը կազմել է 19.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 39.1 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` նախորդ շաբաթվա համեմատությամբ հաշվետու շաբաթվա ընթացքում ՀՀ բանկերը գրանցել են դրամով վարկերի ծավալի աճ և ԱՄՆ դոլարով վարկերի ծավալի անկում:
Նոյեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 39.8 մլն ԱՄՆ դոլար: