08/04/2011 16:11
ՀՀ ԿԲ – ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
Ապրիլի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում հայաստանյան բանկերի կողմից գնվել է 46,481,402 ԱՄՆ դոլար` 370.1 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել է 62,037,235 ԱՄՆ դոլար` 371.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Այս նույն ժամանակահատվածում, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում իրականացվել է 17,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 373.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նշենք նաև, որ այս նույն մեկ շաբաթվա ընթացքում հայաստանյան միջբանկային շուկայում իրականացվել է 500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 371 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
Արծաթ
679.78
-19.87
10:53 16/10/26
10:30 16/10/26
