ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 19,8 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 39,1 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 19.4 մլրդ ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35.9 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` նախորդ շաբաթվա համեմատությամբ հաշվետու շաբաթվա ընթացքում ՀՀ բանկերը գրանցել են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով վարկերի ծավալի անկում:
Նոյեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 19.8 մլրդ ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 39.1 մլն ԱՄՆ դոլար: