Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՍԹՐԵՍ-ԹԵՍՏԵՐԸ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ` ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՎՃԱՐՈՒՆԱԿ Է
26/04/2011 19:26
Կիսվել

ՍԹՐԵՍ-ԹԵՍՏԵՐԸ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ` ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՎՃԱՐՈՒՆԱԿ Է

2010 թվականին Հայաստանում ֆինանսական միջնորդության մակարդակը (ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը) աճել է 2.6 տոկոսային կետով և կազմել 44.5%: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը` փաստելով, որ ցուցանիշը եվրոպական երկրների համեմատությամբ դեռևս գտնվում է բավականին ցածր մակարդակում, սակայն, ըստ ՀՀ ԿԲ ներկայացուցչի, բանկային ոլորտում գրանցված այս հետճգնաժամային զարգացումը կարելի է բնութագրել որպես դրական:  

Ըստ 2010 թվականի Հայաստանի ֆինանսական կայունության հաշվետվության` 2010 թվականին ՀՀ ֆինանսական համակարգում գրանցվել է ընդհանուր վարկային պորտֆելի 26.3% աճ, իսկ վարկեր/ՀՆԱ հարաբերակությունը կազմել է 25.5%: Կայունության տեսանկյունից ՀՀ ֆինանսական համակարգը բնութագրվում է որպես բավականին կայուն: «ՀՀ ֆինանսական համակարգը, և մասնավորապես բանկային համակարգը, բավականին կայուն է: Ինչպես վճարունակության, այնպես էլ իրացվելիության ցուցանիշների տեսանկյունից ՀՀ բանկային համակարգը բավականին կապիտալացված է: Կապիտալի համարժեքության ցուցանիշը տարեվերջին կազմել է 22.2%», – նշել է Վահե Վարդանյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ ԿԲ կողմից անցկացվող սթրես-թեստերին` ապա ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետը պարզաբանել է, որ ԿԲ պարբերաբար` յուրաքանչյուր ամիս, հաշվարկում է առանձին սթրես-սցենարներ, որոնց միջոցով փորձում է գնահատել ամենավատ սցենարների ազդեցությունը ֆինանսական համակարգի վրա: «Նույնիսկ վատագույն սցենարների դեպքում, մասնավորապես` երբ, օրինակ, դիտարկվում է վարկային պորտֆելի 30%-ը որպես վատորակ դասակարգելու սցենարը, ՀՀ բանկերը ցուցաբերում են կայունություն, և նման զարգացման դեպքում ՀՀ բանկային համակարգը ունակ է կլանել բոլոր ռիսկերը», – նշել է Վահե Վաևդանյանը` հավելելով, որ հայաստանյան բանկերից և ոչ մեկի մոտ նման ցածր հավանականությամբ իրավիճակում վճարունակության տեսանկյունից որևէ խնդիր չի կարող ի հայտ գալ:

AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37