Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
2010Թ.-ԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ Է 755.8 ՄԼՐԴ ԴՐԱՄ, ԾԱԽՍԵՐԸ` 856.8 ՄԼՐԴ ԴՐԱՄ
31/01/2011 15:28
Կիսվել

2010Թ.-ԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ Է 755.8 ՄԼՐԴ ԴՐԱՄ, ԾԱԽՍԵՐԸ` 856.8 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2010 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 755.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 856.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.6%-ով և 97.4%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 11.7%-ով կամ 79.4 մլրդ դրամով: Ընդ որում, 11.9%-ով (74.2 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 17%-ով կամ 7.3 մլրդ դրամով` այլ եկամուտները, միևնույն ժամանակ պաշտոնական դրամաշնորհները նվազել են 25.5%-ով կամ 2.1 մլրդ դրամով:

2010 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 856.8 մլրդ դրամի ծախսեր` կազմելով տարեկան ծրագրի 97.4%-ը: Մասնավորապես` 750.6 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 106.2 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:
AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37