Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 426.5 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԾԱԽՍԵՐ
25/08/2009 17:53
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 426.5 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԾԱԽՍԵՐ

ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ  2009 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են ավելի քան 426.5 մլրդ դրամի ծախսեր, որից շուրջ 8 մլրդ դրամը` պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: Մասնավորապես` 386.6 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 39.9 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 5.2%-ով կամ 20.9 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, նպաստների և աշխատավարձի ծախսերի աճով:

 

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 386.6 մլրդ դրամ` 72.5%-ով կատարելով իննամսյա ծրագիրը և  8.1%-ով կամ 29.1 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ընթացիկ ծախսերից 36.7 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, շուրջ 2.7 մլրդ դրամը` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, կազմելով իննամսյա ծրագրի  համապատասխանաբար 72.4%-ը եւ 67.9%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն ավելացել են համապատասխանաբար 18.1% ով եւ 21.6%-ով:

 

Ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է 82,9 մլրդ դրամ` 15.5%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը եւ ապահովելով իննամսյա ծրագրի 75.2% կատարում: Հաշվետու ժամանակահատվածում 6.3 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով իննամսյա ծրագրի 52.8%-ը: Մասնավորապես` նշված գումարից 4.4 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 1.9 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 6.6%-ով կամ 391.2 մլն դրամով, որը պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:

 

Պետական բյուջեից տրամադրված սուբսիդիաների գումարը կազմել է 10.8 մլրդ դրամ, որնապահովել է իննամսյա ծրագրի  72.3% կատարողական եւ 18.5%-ով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը;

 

 

 

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69