Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
«ՀՀ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾՈՎ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԿԱԶՄԻ  148.6 ՄԼՐԴ ԴՐԱՄ
21/10/2010 17:03
Կիսվել

«ՀՀ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾՈՎ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԿԱԶՄԻ 148.6 ՄԼՐԴ ԴՐԱՄ

«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ 2011 թվականի համախմբված բյուջեն կանխատեսվում է՝ եկամուտների գծով՝ 875.0 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1023.6 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների) և դեֆիցիտը՝ 148.6 մլրդ դրամ: 
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից` Հայաստանի Հանրապետության համայնքների 2011 թվականի բյուջեների ծավալը գնահատվել է՝ եկամուտների գծով՝ 88.8 մլրդ դրամ (ներառյալ պետական բյուջեից ստացվող հատկացումները) և ծախսերի գծով՝ 88.8 մլրդ դրամ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական բյուջեից համայնքներին առաջիկա տարում կատարվելիք հատկացումների նախագծով նախատեսվում են 2010 թվականի համար նախատեսվածի չափով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքների բյուջեների կատարման գործընթացի բարելավմանն ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները, համայնքների 2011 թվականի բյուջեների ծախսերի ծավալը գնահատվում է 2010 թվականի սպասողականի չափով (խիստ նախնական), որը գերազանցում է 2009 թվականի փաստացի ձևավորված մակարդակը շուրջ 39.5 մլրդ դրամով:
 
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ 2011 թվականի պետական բյուջեն հաստատել՝ եկամուտների գծով՝ 850.0  մլրդ դրամ, ծախսերի գծով՝  998.6 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 148.6 մլրդ դրամ:
 
«ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ամփոփ նկարագիրը
AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98