Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 4.4%-ՈՎ
23/02/2011 16:52
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 4.4%-ՈՎ

2011 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 36.9 մլրդ դրամի ծախսեր` կազմելով եռամսյակային ծրագրի 17.7%-ը: Մասնավորապես` շուրջ 35.2 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 1.8 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու տարում 362 մլն դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին` կազմելով ծրագրվածի 14.2%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերը նվազել են 4.4% ով կամ 1.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է հիմնական միջոցների և պետական հատվածի այլ մակարդակներին հատկացվող դրամաշնորհների գծով ծախսերի նվազմամբ: 
Ընթացիկ ծախսերը հաշվետու տարում կազմել են 2.6 մլրդ դրամ` 18.4%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 1.4%-ով կամ 476.8 մլն դրամով` հիմնականում պայմանավորված կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձի գծով ծախսերի, ինչպես նաև այլ ծախսերի աճով: Ընթացիկ ծախսերից 2.6 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 51.2 մլն դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 16.1%-ը և 4.5%-ը: Նախորդ տարվա հունվարի համեմատ նշված ծախսերն աճել են համապատասխանաբար 24.4%-ով և 86.1%-ով: 
Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 340.6 մլն դրամ, որը 27.6%-ով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու տարում 1.8 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով եռամսյակային ծրագրի 21.9%-ը: Մասնավորապես` նշված գումարից 1.4 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 367.7 մլն դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: 2011 թվականի հունվարին պետական պարտքի սպասարկման ծախսերը 3.4%-ով զիջել են նախորդ տարվա նույն ցուցանիշը, որը տեղի է ունեցել ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի նվազման հաշվին: 
Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 274.3 մլն դրամի սուբսիդիաներ` կազմելով եռամսյակային ծրագրի 6.6%-ը և 13.8%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Շուրջ 3.5 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 3.3 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 187.5 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 2.7 մլրդ դրամի դոտացիաներ, որոնք պահպանվել են նախորդ տարվա մակարդակին: 
Հունվար ամսվա պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 56.6%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 19.9 մլրդ դրամ` 29.3%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը և 8.8%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Մասնավորապես` 15.4 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 4.5 մլրդ դրամ` նպաստները: 2009 թվականի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն ավելացել են 5.7%-ով, իսկ նպաստների ծախսերը` 21%-ով: 
Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 1.8 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 10.4%-ը: Նախորդ տարվա հունվարի համեմատ նշված ցուցանիշը նվազել է 54.9%-ով` հիմնականում պայմանավորված շենքերի և շինությունների գծով ծախսերի նվազմամբ:
AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37