ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ
2010թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,593,535 ԱՄՆ դոլարª 361.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 80,754,761 ԱՄՆ դոլարª 362.52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` այս նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառքª 362.58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: