ՀՀ ԿԲ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ԲՈՒԽԱՐԵՍՏ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր մեկնեց Բուխարեստ` մասնակցելու Ռումինիայի ազգային բանկի 130-ամյակին նվիրված միջոցառմանը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` միջոցառման շրջանակներում անցկացվելու է «Ռումինիայի ազգային բանկը 130 տարեկան. հայացք ապագային» համաժողովը, որի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները. «Գնաճի նպատակադրումը և նոր գլոբալ ճգնաժամի համատեքստը. դասեր և մարտահրավերներ», «Ֆինանսական կայունության նոր հեռանկարները» և «ՙԶարգացող շուկաներ. երկարաժամկետ աճի աջակիցներ, թե խոչընդոտներ»:
Համաժողովին ելույթ են ունենալու Չեխիայի ազգային բանկի նախկին նախագահ Զդենեկ Տուման, Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկան, Թել-Ավիվի համալսարանի պրոֆեսոր Ալեքս Ցուկիերմանը, ինչպես նաև այլ տնտեսագետ գիտնականներ: