Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՀՀ ԿԲ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՊՊԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԲԱԶԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸ
08/10/2010 16:18
Կիսվել

ՀՀ ԿԲ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՊՊԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԲԱԶԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 8-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, գրանցեց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի կողմից ընդունված ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների և ռիսկային գործակիցների թույլատրելի արժեքների չափը սահմանող կանոնները: Վերոնշյալ կանոններն են.

ԱՊՊԱ ոլորտում հիմնական ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերն են` համապատասխանաբար 31848 և 33122 ՀՀ դրամը:

ԱՊՊԱ ոլորտում բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերն են` համապատասխանաբար 18634 և 110313 ՀՀ դրամը:

ԱՊՊԱ ոլորտում ռիսկային գործակիցների թույլատրելի չափերն են` 1 – «ավտոտրանսպորտային միջոցի շահագործման տարեկան ինտենսիվություն» ռիսկային գործոնի համար` 1,00. 2 – «ավտոտրանսպորտային միջոցի տիպ (տեսակ/մակնիշ)» ռիսկային գործոնի համար` ըստ ռիսկայնության հետևյալ դասերի` մոտոտրանսպորտի համար` 0,58. թեթև մարդատար` 1,00. բեռնատար` 1,12. ավտոբուս` 1,1.ե. այլ` 0,59. 3 – «ավտոտրանսպորտային միջոցի շահագործման հիմնական վայր (շրջան)» ռիսկային գործոնի համար` 1,00, 4 – «ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման ձև (նպատակ)» ռիսկային գործոնի համար` ըստ ռիսկայնության հետևյալ դասերի` անձնական` 1,00. այլ (ծառայողական, առևտրային օգտագործման, հանրային տրանսպորտ (բացառությամբ երթուղային տաքսիների) և այլն)` 1,03. տաքսի, վարձակալություն, հանրային տրանսպորտ (երթուղային տաքսիների մասով)` 1,44. 5 – «ավտոտրանսպորտային միջոցի հզորություն (շարժիչի ծավալ/քաշ)» ռիսկային գործոնի համար` ըստ ռիսկայնության հետևյալ դասերի`  մինչև 80 (ներառյալ) ձիաուժ` 0,80.  81-140 ձիաուժ` 1,00. 141-230 ձիաուժ` 1,27.  230 ձիաուժից ավել` 1,45. 6- «ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի տարիք և վարորդական ստաժ» գործոնների համար` ըստ ռիսկայնության հետևյալ դասերի` մինչև 23 տարեկան և մինչև 3 տարվա վարորդական ստաժ` 1,47. մինչև 23 տարեկան և 3 և ավելի տարվա վարորդական ստաժ` 1,36. 23 և ավել տարեկան և մինչև 3 տարվա վարորդական ստաժ` 1,09. 23 և ավել տարեկան և 3 և ավելի տարվա տարվա վարորդական ստաժ` 1,00.  չսահմանափակված շրջանակի լիազորված տիրապետողներ` 1,60. 7 – ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի վթարավտանգության աստիճանի վրա ազդող նրա առողջական վիճակի հետ կապված գործոնների համար` 1,00:

ԱՊՊԱ սակագնի կառուցվածքում բեռնվածության չափը կազմում է 22-25 %:

ԱՊՊԱ պայմանագրի համար ստացված ապահովագրավճարները կլորացվում են մինչև հազարերորդական նիշ` կլորացման նիշ ընդունելով 500-ից մեծ կամ փոքր մեծությունը:

 

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37