ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Այսօր ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության նախաձեռնությամբ ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի և հարկային տեսչության պատասխանատու մասնագետների հետ:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` հանդիպմանը մասնակցում էին Ճյուղային Արհմիության անդամ բանկերի գլխավոր հաշվապահները, այլ պատասխանատու աշխատակիցները:
Պարոն Ալավերդյանը և ՀՀ պետեկամուտների կոմիտեի մասնագետները ներկայացրեցին հարկային դաշտի փոփոխությունները «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխությունները, կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը, պարզաբանումներ տվեցին և պատասխանեցին հետաքրքրող հարցերին: