ՀՀ ԿԲ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 14-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, լրացում և փոփոխություն կատարեց «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցում» կանոնակարգ 1-ում: Խորհուրդը փոփոխություն կատարեց «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգում»;
Խորհուրդը գրանցեց և լիցենզավորեց «Ֆ.Ի.Կ.Օ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ-ն, վերաձևակերպեց «Ա/Ձ Հրաչիկ Հակոբյան» թիվ 738 փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի լիցենզիան: Գրավատան կազմակերպման լիցենզիա տրամադրվեց «ԿՐԵԴԻՏ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ին: