ՀՀ ԿԲ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 15-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որոշեց «Շիրակինվեստբանկ» ՍՊԸ լուծարվող բանկը լուծարված և գործունեությունը դադարած համարել: Խորհուրդը որոշեց նաև «ԻՍԿԱ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին գրավատան կազմակերպման լիցենզիա տրամադրել, վերաձևակերպել «ԳՈԼԴԵՆ ԷԻՄ» ՍՊԸ փոխանակման կետի թիվ 653 արտարժույթի առուվաճառքի լիցենզիան:
Ուժը կորցրած ճանաչվեցին անհատ ձեռնարկատեր Մխիթար Ստեփանյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 732 և Ա/Ձ Վարոս Մնացականյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 736 լիցենզիաները:
Խորհուրդը որոշեց հրապարակել Կենտրոնական բանկի «Բանբեր» պարբերականի չորրորդ եռամսյակի թողարկումը: