Ֆինանսական

USD BUY - 383.00-0.50 USD SELL - 386.00+1.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 452.00+0.00
OIL:  BRENT - 70.36+2.10 WTI - 68.75+2.81
COMEX:  GOLD - 3370.30+0.76 SILVER - 39.08+3.41
COMEX:  PLATINUM - 1472.60+3.98
LME:  ALUMINIUM - 2607.50+0.42 COPPER - 9700.50+0.73
LME:  NICKEL - 15290.00+2.08 TIN - 33559.00+0.83
LME:  LEAD - 2044.00-0.58 ZINC - 2777.00+1.26
FOREX:  USD/JPY - 147.4+0.28 EUR/GBP - 1.1689+0.09
FOREX:  EUR/USD - 1.1689+0.09 GBP/USD - 1.3499-0.44
STOCKS RUS:  RTSI - 1068.61-3.29
STOCKS US: DOW JONES - 44371.51-0.63 NASDAQ - 20585.53-0.22
STOCKS US: S&P 500 - 6259.75-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 39569.68-0.19 TOPIX - 2823.24+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24139.57+0.46 SSEC - 3510.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8941.12-0.38 CAC40 - 7829.29-0.92
STOCKS EUR:  DAX - 24255.31-0.82
11/07/2025  CBA:  USD - 383.91+0.17 GBP - 519.24-2.57
11/07/2025  CBA:  EURO - 448.91-1.14
11/07/2025  CBA:  GOLD - 40887+171 SILVER - 454.35+2.92
ՀՀ ԿԲ-Ն` ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
21/10/2010 12:01
Կիսվել

ՀՀ ԿԲ-Ն` ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2010 թ. հոկտեմբերի 12-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էինª ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Ամալյա Սարիբեկյանը, Ահարոն Չիլինգարյանը, Անդրանիկ Նորեկյանը, Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումները: Նիստի ընթացքում անդրադարձ եղավ գնաճի երրորդ եռամսյակի համար կանխատեսված և փաստացի ցուցանիշներին: Խորհուրդն արձանագրեց, որ միջազգային շուկայում ցորենի գնի թռիչքաձև աճը և գյուղատնտեսության ճյուղի խորն անկումը որոշիչ են եղել 12-ամսյա գնաճի կանխատեսված և փաստացի ցուցանիշների միջև շեղման առումով: Սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 8.6% հուլիսին կանխատեսված 6%-ի պարագայում, որից 3.3 տոկոսային կետն արձանագրվել է «Միրգ», «Բանջարեղեն և կարտոֆիլ» ,1.5 տոկոսային կետը` «Հացամթերք» ապրանքախմբերում գների աճի արդյունքում:

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2010 թ. սեպտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.2% գնանկում, ինչի պարագայում գնաճի 12-ամսյա ցուցանիշը նվազել է 1 տոկոսային կետով:  Գնահատվում է, որ արձանագրված նվազման միտումը կշարունակվի, և կանխատեսվող հորիզոնի վերջում այն կգտնվի նպատակային միջակայքի վերին սահմանի մոտ:

Եռամսյակի ընթացքում արձանագրվել է 0.3 % գնաճ, ընդ որում, պարենային ապրանքների գները նվազել են 0.2%-ով (նպաստումն ընդհանուր գնաճին -0.1 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների  գները մնացել են գրեթե անփոփոխ, իսկ ծառայությունների սակագներն աճել են 1.1%-ով (նպաստումն ընդհանուր գնաճին 0.3 տոկոսային կետ): Եթե վերջին տարիներին «Բանջարեղեն և կարտոֆիլ» և «Միրգ» ապրանքախմբերի գների փոփոխությունների նպաստումը եռամսյակի գնաճի ցուցանիշին կազմել է միջինը -2.6 տոկ ոսային կետ, ապա 2010 թ. երրորդ եռամսյակում նշված երեք ապրանքախմբերի նպաստումը կազմել է 0.1 տոկոսային կետ, այսինքն` 2.7 տոկոսային կետով ավելի, ինչն էլ հանգեցրել է եռամսյակի համար կանխատեսված ցուցանիշից փաստացի արձանագրված ցուցանիշի գրեթե նույն չափով շեղման:

2010 թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է 3.1% տնտեսական աճ: Վերջինիս տեմպի նվազումը պայմանավորվել է հիմնականում անբարենպաստ բնակալիմայական պայմանների հետևանքով գյուղատնտեսությունում (ներկայումս ՀՆԱ-ում իր տեսակարար կշիռով երկրորդ ճյուղում) պահպանվող խորը անկմամբ` 17.9%` հիմնականում բուսաբուծության ենթաճյուղում 29.1% անկման հաշվին: Մինչդեռ, տնտեսության մյուս ճյուղերում, ինչպես և սպասվում էր, արձանագրվել են համեմատաբար բարձր աճեր:

Արդյունաբերության ճյուղում արձանագրվել է ավելացված արժեքի 9.8% աճ` հիմնականում պայմանավորված մետաղական հանքաքարերի արդյունահանման, սննդամթերքի, խմիչքների, շինանյութերի, քիմիական արդյունա¬բերության և ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալների աճով, որը ինչպես ներքին, այնպես էլ համաշխարհային տնտեսության վերա¬կանգնման պայմաններում արտաքին պահանջարկի աճի արդյունք է: Շինարարության ճյուղի ավելացված արժեքի աճը կազմել է 5.5%, ծառայություններինը` 5.3%:

Ինչ վերաբերում է արտաքին ապրանքաշրջանառության ցուցանիշներին, արձանագրվել է ապրանքների արտահանման ծավալների աճի տեմպի ոչ էական արագացում. հունվար-օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է 43.8% աճ: Ապրանքների ներմուծման ծավալների աճի տեմպը մի փոքր դանդաղել է, և աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 21.3%:

Ներկայացվեցին նաև ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները: Գնաճի զարգացումների վրա առաջարկի գործոնների գերակա ազդեցության պայմաններում ԿԲ-ն առավելապես պահպանողական է եղել` նպատակահարմար գտնելով եռամսյակի ընթացքում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի դեռևս մայիսին սահմանած 7.25% մակարդակը: Չնայած դրան ռեպո շուկայում միջին շուկայական տոկոսադրույքը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 3.04 տոկոսային կետով` հասնելով 7.13%-ի, միջբանկային ռեպո շուկայում միջին շուկայական տոկոսադրույքը նվազել է 2.57 տոկոսային կետով և կազմել 6.61%, ՊԿՊ առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը նվազել է 1.81 տոկոսային կետով` հասնելով 10.27%-ի:

Արժութային շուկայում 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը երրորդ եռամսյակի միջին ցուցանիշը նախորդ եռամսյակի միջինի համեմատ արժևորվել է 5.15 տոկոսով` կազմելով 365.51 դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արժևորվել է 1.95 տոկոսով: ՀՀ առևտրային հիմնական գործընկեր երկրների արժույթներից 1 եվրոյի նկատմամբ դրամի փոխարժեքը նախորդ եռամսյակի համեմատ արժևորվել է 3.75 տոկոսով` կազմելով 472.20 դրամ, իսկ 1 ռուբլու նկատմամբ` արժևորվել է 9.10 տոկոսով և կազմել է 11.65 դրամ:

ԿԲ և Կառավարության կողմից իրականացվող ապադոլարայնացման միջոցառումների իրականացման արդյունքում դոլարայնացման մակարդակը եռամսյակի ընթացքում նվազել է 3%-ով` դրամային ավանդների 9.4% աճի, արտարժութային ավանդների 0.7%-ով նվազման (բացառելով փոխարժեքի փոփոխությունը` ավելացել են 0.8%-ով) պարագայում: Չնայած դրան, վարկավորման 5.4% աճի հիմնական մասը արտարժությով է տրամադրվել` ԿԲ-ում առևտրային բանկերի թղթակցային հաշիվներում կուտակված արտարժութային միջոցների հաշվին:      

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

2010 թ. առաջին կեսին համաշխարհային տնտեսության` սպասվածից ավելի արագ տեմպերով վերականգնման պայմաններում ԱՄՀ-ը հոկտեմբերին բարձրացրել է համաշխարհային տնտեսական աճի վերաբերյալ գնահատականները` 2010 թ. համար կանխատեսելով 4.8% համաշխարհային տնտեսական աճ: ՀՀ հիմնական գործընկերներից Եվրոգոտու տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշը ավելացվել է և 2010 թ. համար կազմում է 1.7%: Նվազեցվել են ԱՄՆ և Ռուսաստանի տնտեսությունների վերականգնման գնահատականները` առաջինը մասնավոր սպառման ծավալների վերագնահատման արդյունքում, երկրորդը` գյուղատնտեսության ճյուղի անկման պատճառով: Արդյունքում, 2010 թ. համար ԱՄՆ և Ռուսաստանի տնտեսական աճերը կանխատեսվել են համապատասխանաբար` 2.6% և 4%: Թերևս 2011 թ. համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների առումով ԱՄՀ-ը նախանշել է առավելապես նվազման ուղղությամբ ռիսկեր` պայմանավորված ֆինանսական անկայունության և ռիսկերի տարածման և համաշխարհային պահանջարկի կառուցվածքային փոփոխությունների հետ: Ինչ վերաբերում է գնաճի վերաբերյալ ԱՄՀ գնահատականներին, անցումային և զարգացող երկներում առաջիկա տարիների համար նախանշվում են բավականին բարձր գնաճային ճնշումներ. 2010 թ. համար կանխատեսվել է 6.2% գնաճ, 2011 թ. համար` 5.2%:

ԱՄՆ տնտեսության զարգացումների վերաբերյալ վատատեսական սպասումների ներքո ԱՄՆ Ֆեդերալ պահուստային համակարգի կողմից քանակական ընդյալնման քաղաքականության իրականացման շարունակման վերաբերյալ հայտարարություններից հետո ԱՄՆ դոլարն արժեզրկվել է Եվրոյի նկատմամբ շուրջ 1.5%-ով:

Ինչ վերաբերում է միջազգային ապրանքային շուկաներին, ապա եռամսյակի վերջում դրանք բնութագրվում էին գնաճային զարգացումներով (նավթ, հացահատիկ, շաքարավազ):

Արտաքին միջավայրի վերոնկարագրյալ իրավիճակում Խորհուրդը գնահատում է, որ ՀՀ-ում գնաճի ձևավորման գործընթացում շարունակում են որոշիչ մնալ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում եռամսյակի ընթացքում դրսևորված վատատեսական ռիսկերը: Միաժամանակ, եռամսյակի վերջի զարգացումները նոր ռիսկեր են առաջացրել միջազգային շուկաներում գնաճային միջավայրի ձևավորման առումով:

ՀՀ տնտեսության ներքին զարգացումների առումով ՀՀ ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ չնայած տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը, նկատվում է ներքին պահանջարկի աստիճանական վերականգնում: Վերջինս, սակայն, դեռևս գնաճային ճնշումներ չի առաջացնում. հարկաբյուջետային փոքր-ինչ ընդյալնողական քաղաքականությունը, մասնավոր ծախսումների ոչ բավարար աճով պայմանավորված գնանկումային ազդակները և աշխատուժի շուկայից եկող թույլ գնաճային ազդակները չեզոքացնելով միմյանց, էական գնաճային միջավայր չեն ստեղծում: Մյուս կողմից, գնաճային միջավայրի մեղմմանը շարունակում են նպաստել տարեսկզբից դրամավարկային քաղաքականության խստացումը, արտարժութային շուկայի զարգացումները:   

Խորհուրդն ամփոփեց, որ հաշվի առնելով ներկա իրավիճակը, որում գնաճային միջավայրը շարունակում է ձևավորվել առաջարկի գործոնների ազդեցության ներքո, ներառյալ պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում նոր ձևավորվող գնաճային ռիսկերը, նպատակահարմար է դեռևս ձեռնպահ մնալ դրամավարկային քաղաքականության խստացումից: 

2010 թ. հոկտեմբերի 12-ի նիստում առաջիկա ժամանակահատվածի համար սահմանվեցին ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի 7.25%, լոմբարդային ռեպոյի 10.25% և ներգավված միջոցների 4.25% մակարդակներ:

11/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.91
+0.17
Եվրո (EUR)
448.91
-1.14
Ռուբլի (RUR)
4.9257
-0.0042
Լարի (GEL)
141.39
+0.14
40887
+171
Արծաթ
454.35
+2.92