Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՆԱՎԹԻ ԵՎ ԱՅԼ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԱՃԸ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂԵԼ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ
26/04/2011 18:26
Կիսվել

ՆԱՎԹԻ ԵՎ ԱՅԼ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԱՃԸ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂԵԼ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Այսօր` ապրիլի 26-ին, ՀՀ կենտրոնական բանկը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի շրջանակներում ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը ներկայացրեց 2010 թվականին համաշխարհային շուկաներում գրանցված հիմնական զարգացումները և վերջիններիս ազդեցությունը ՀՀ ֆինանսական համակարգի և, ընդհանուր առմամբ, ՀՀ ֆինանսական կայունության վրա:

«2010 թվականը հետճգնաժամային տեսանկյունից գնահատվել է որպես բավարար, չնայած որ շուկաները եղել են տատանողական, – նշել է Վահե Վարդանյանը` հավելելով, որ, չնայած ապրանքահումքային պաշարների գների աճի տեսանկյունից 2010 թվականը համաշխարհային տնտեսության համար «ամենավատն» ու ոչ ցանկալին էր` վերջին մի քանի տարիների ընթացքում, այնուամենայնիվ, նախորդ մեկ տարվա ընթացքում ապրանքահումքային շուկաներում գների աճը, միանշանակ, դրական ազդեցություն է թողել ՀՀ տնտեսության վրա: «Լինելով պղինձ և մոլիբդեն արտահանող երկիր` Հայաստանը զգալի շահել է համաշխարհային շուկայում ապրանքահուքային պաշարների գների աճից. 2010 թվականին բարելավվել է ՀՀ արտաքին հավասարակշռվածությունը: Նախորդ տարվա արդյունքներով ՀՀ արտահանման ծավալները գրանցել են զգալի աճ` 42%-ի սահմաններում, այնինչ ներմուծման ծավալներն աճել են միայն 13.9%-ով», – նշել է Վահե Վարդանյանը:

Ինչ վերաբերում է նավթի համաշխարհային գներից Հայաստանի տնտեսության կանխավածությանը, ապա, ըստ Վահե Վարդանյանի` մեր երկիրը, չլինելով նավթային երկիր, այնուամենայնիվ, բավականին մեծ կախվածություն ունի նավթի միջազգային գներից, քանի որ մեր տնտեսություն ներհոսող տրանսֆերտներն առավելապես «պայմանավորված են» նավթի գներով (մասնավորապես` ՀՀ տնտեսություն ներհոսող դրամական միջոցները հիմնականում գալիս են ՌԴ-ից, իսկ այս երկրի տնտեսության «շարժիչ ուժը» նավթն է): «Հարկ է նշել, որ 2010 թվականին համաշխարհային շուկայում նավթի գների աճը նույնպես դրական ազդեցություն է թողել ՀՀ տնտեսության վրա. նախորդ տարվա արդյունքներով գրանցվել է մասնավոր տրանսֆերտների 18.4% աճ», – պարզաբանել է ՀՀ ԿԲ ներկայացուցիչը` նշելով, որ 2011 թվականին համար նույնպես ՀՀ ԿԲ-ն կանխատեսում է տրանսֆերտների աճ` անգամ եթե նավթի գների հետագա աճ չարձանագրվի:

«2010 թվականին միջազգային շուկաներում գրանցված զարգացումները, ինչպես նաև հարևան երկրներում տեղ գտած տնտեսական միտումները բարենպաստ ազդեցություն են թողել ՀՀ տնտեսության վրա», – ամփոփելով իր ներածական խոսքը` նշել է Վահե Վարդանյանը:

AMP
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01