Ֆինանսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
26/10/2010 18:14
Կիսվել

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 26-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց հաճախորդների միջոցների պաշտպանության կանոնները» կանոնակարգ 4/12-ը, որը սահմանում է ներդրումային ծառայություններ մատուցող անձանց հաճախորդների ակտիվների պաշտպանության համար անհրաժեշտ հիմնական սկզբունքները: Մասնավորապես, այն նախատեսում է հաճախորդների ակտիվների առանձնացված հաշվառման և ներդրումային ծառայություններ մատուցող անձի ակտիվներից տարանջատման պահանջներ, ինչպես նաև երրորդ անձանց մոտ հաճախորդների դրամական միջոցները և/կամ արժեթղթերը պահելու դեպքում երրորդ անձանց ընտրության չափանիշներ:

Խորհուրդը հաստատեց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության գործառնական, վարչական և կապիտալ ներդրումների գծով ծախսերի 2010 թ. տարեկան նախահաշիվը, լրացումներ կատարեց «Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը, ապահովագրական գործակալի հաշվառումը, Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական ընկերության գործունեության գործարար ծրագրի ձևը, ներկայացման կարգը և ժամկետները, ապահովագրական ընկերության և ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավարների ու պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարներին, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշները, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը, ապահովագրական ընկերության ղեկավարների, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց թեկնածուների մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 3/01-ում:

Խորհրդի որոշմամբ գրանցվեց ու լիցենզավորվեց «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն: Խորհուրդը գրանցեց «ԿՐԵԴԻՏ ՅՈՒՆԻՈՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն և «ՎԱՇԻՆԳՏՈՆ ՔԱՓԻԹԱԼ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ների գործունեության դադարումը և վերջիններիս գործունեության լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչեց:

«ԱԴԱԼԵՎ ՌԻԱ» ՍՊԸ-ին դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության լիցենզիա տրամադրվեց, «ԱՌԴԱԼԻՆ» ՍՊԸ-ին և «Էռա Լայն» ՍՊԸ-ին գրավատան կազմակերպման լիցենզիաներ տրամադրվեցին: Ուժը կորցրած ճանաչվեցին Ա/Ձ Մադաթ Սադոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 662« ՕՋԱԽ-Ե ՍՊԸ-ի արտարժույթի առուվաճառքի թիվ 759 և ՌՈՒԶՎԻԳ ՍՊԸ-ի արտարժույթի առուվաճառքի թիվ 761 լիցենզիաները: Ուժը կորցրած ճանաչվեց նաև «Հայկ Ղուկասյան» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի թիվ 48 լիցենզիան:

 

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46