ՀՀ ԿԲ – ՎԵՐԱՎԱՐԿԱՆՇՎԵԼ Է ԵՐԵՔ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վերավարկանշվել են մի շարք ձեռնարկություններ:
ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ–ին` շնորհելով «Բ» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ+»` շնորհված 04.03.2009թ., որը նվազեցվել էր միջազային աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվության բացակայության պատճառով:
ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Երևան հյուրանոց» ԲԲԸ–ին` շնորհելով «Բ–» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ+»` շնորհված 09.06.2009թ., որը նվազեցվել էր միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվության բացակայության պատճառով:
ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ–ին` շնորհելով «Բ –» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է«Բ» որը շնորհվել էր 30.04.2009թ.: