Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2009Թ. ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԴՐՍԵՎՈՐԵԼ
31/07/2009 12:58
Կիսվել

ՀՀ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2009Թ. ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԴՐՍԵՎՈՐԵԼ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տրամադրած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին եռամսյակում արձանագրված նվազումներից հետո, ՀՀ դրամավարկային ցուցանիշները 2009թ. երկրորդ եռամսյակում կայունացման միտումներ են դրսևորել: Դա պայմանավորվել է արտարժութային շուկայում փոխարժեքի նոր հավասարակշռության ձևավորմամբ և ԿԲ կողմից հետևողականորեն իրականացվող ծավալային ընդլայնման ու տոկոսադրույքների նվազեցման քաղաքականությամբ: Մասնավորապես, երկրորդ եռամսյակի ընթացքում ԿԲ-ն իջեցրել է ռեպո տոկոսադրույքը 1.5 տոկոսային կետով (ապրիլին` 7.5%, հունիսին` 6%), որը, սկսած մայիս ամսից, իր դրսևորումն է ստացել դրամային շուկայի տոկոսադրույքների նվազման վարքագծում: Այսպես, մայիս-հունիս ժամանակահատվածում նվազել են միջբանկային ռեպո տոկոսադրույքները (շուրջ 0.86 տոկոսային կետով), և պետական կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը (շուրջ 0.71 տոկոսային կետով):

Այս պայմաններում, երկրորդ եռամսյակում, ի տաnբերություն նախորդ եռամսյակի, դրամավարկային ցուցանիշների աճ է արձանագրվել: Այսպես, փողի զանգվածը 2009թ. երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատությամբ ավելացել է 3.9%-ով, այդ թվում` ավանդներն աճել են 6.8%-ով, շրջանառությունում գտնվող կանխիկ դրամը 11.3%-ով: Պայմանավորված վերոնշյալ գործոններով` ի տարբերություն նախորդ եռամսյակի բարձրացման, այս եռամսյակում դոլարայնացման մակարդակը ևս դրսևորել է կայուն վարքագիծ: Այդ մասին է վկայում 2009թ. երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատությամբ դոլարային արտահայտությամբ արտարժութային ավանդների 3.3% աճը:

Չնայած եռամսյակի ընթացքում վարկավորման նվազմանը` հաշվետու եռամսյակի վերջին նկատվել է վարկային շուկայի աշխուժացում, որն արտահայտվել է ինչպես վարկավորման տոկոսադրույքների նվազման միտումների ձևավորմամբ, այնպես էլ նոր տրամադրվող վարկերի ծավալների աճով:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69