ՀՀ ԿԲ – ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների անկում: Այսպես, 2009 թվականի օգոստոս ամսվա ընթացքում առևտրային բանկերի կողմից իրավաբանական անձանց տրամադրված ՀՀ դրամով և մինչև մեկ տարի մարման ժամկետով վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 14,7℅, իսկ ՀՀ դրամով և մեկ տարուց ավելի մարման ժամկետով վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 15.8℅:
Նշենք նաև, որ հաշվետու ամսվա ընթացքում իրավաբանական անձանց տրամադրված ԱՄՆ դոլարով և մեկ տարուց ավելի մարման ժամկետով վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 15.4%:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա օգոստոսին առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված ՀՀ դրամով և մինչև մեկ տարի մարման ժամկետով վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 21%, իսկ ՀՀ դրամով և մեկ տարուց ավելի մարման ժամկետով վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 19.3%: