Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 37%-ՈՎ
26/01/2010 10:47
Կիսվել

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 37%-ՈՎ

ՀՀ Կենտրոնական բանկն ամփոփել է 2009 թվականի չորրորդ եռամսյակում հանրապետությունում գործող 22 առևտրային բանկերի գործունեության արդյունքները:

ԿԲ ներկայացրած եռամսյակային հաշվետվության համաձայն 2009 թվականի չորրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր ակտիվների ծավալն աճել է 7,8%-ով և դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել մոտ 1 325.9 մլրդ ՀՀ դրամ: Այս ցուցանիշը տարեկան կտրվածքով գրանցել է աճ` շուրջ 29,5%-ով:

Հաշվետու եռամյսակում բանկերում կանխիկ դրամական միջոցները եռամսյակային կտրվածքով աճել են 4,7%-ով, իսկ 2008 թվականի նույն եռամսյակի համեմատությամբ` 55,4%-ով. և հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ կազմել 64,6 մլրդ դրամ:

Առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը 2009 թվականի չորրորդ  եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 1,5%-ով, այն դեպքում, երբ այս ցուցանիշը տարեկան կտրվածքով գրանցել է 7,3% անկում: 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը կազմել է 285,9 մլրդ ՀՀ դրամ:

Իրավաբանական անձանց տրամադրված վարկերի ծավալը նախորդ տարվա չորրորդ եռամսյակում երրորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 11,0%-ով, իսկ 2008 թվականի վերջին եռամսյակի համեմատությամբ` շուրջ 36.7%-ով: Չորրորդ եռամսյակում իրավաբանական անձանց տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 395.9 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի ներդրումների ծավալը պետական արժեթղթերում աճել է 7.7%-ով:

Նշենք նաև, որ 2009 թվականի չորրորդ եռամսյակում ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստների ընդհանուր ծավալն առևտրային բանկերում կրճատվել է 19.3%-ով:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6