ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԸ ԿՐԵԼ ԵՆ Է 2761 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ՀՀ-ում գործող 22 առևտրային բանկերի հիմնական կապիտալն աճել է 31 մլն դրամով և կազմել 239804 մլն դրամ, ընդ որում հաշվետու ամսվա ընթացքում առևտրային բանկերի կանոնադրական կապիտալն աճել է 1800 մլն դրամով և կազմել 171054 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն օգոստոս ամսվա դրությամբ առևտրային բանկերի կրած վնասը կազմել է 2761 մլն ՀՀ դրամ:
Հաշվետու ամսվա ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունների ծավալն աճել է 26394և մլն ՀՀ դրամով և կազմել 938168 մլն ՀՀ դրամ: