Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀՀ ԿԲ – ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է 8.7%-ՈՎ
18/11/2009 12:54
Կիսվել

ՀՀ ԿԲ – ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է 8.7%-ՈՎ

2009 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ տարածքում վճարային քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացվել է 21 առևտրային բանկերի կողմից: Ընդ որում 19 առևտրային բանկեր անդամակցում են «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգին:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում քարտերի սպասարկման նպատակով տեղադրվել են 36 նոր ավտոմատ գանձման մեքենաներ և 2009թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ դրանց ընդհանուր քանակը կազմել է 661:

ՀՀ տարածքում վճարային քարտերով 2009թ. երրորդ  եռամսյակում իրականացվել է 108 մլրդ  դրամի 2242503 գործառնություն: Այդ թվում` քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է մոտ 7.8 մլրդ  դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 1.4 մլրդ դրամ (այդ թվում` էլեկտրոնային առևտուր` 0.4 մլրդ  դրամ, քարտից քարտ փոխանցումներ` 1 մլրդ  դրամ):

Հաշվետու  եռամսյակի ընթացքում քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը կազմել է քարտային գործառնությունների մոտ 7.3%-ը: Ընդհանուր առմամբ, քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը նախորդ ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9%-ով (0.65 մլրդ դրամով):

Եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 545949,  որը 2009թ. երկրորդ եռամսյակի վերջի համեմատությամբ ավելացել է 8.7%-ով (43843 քարտով): Ընդ որում «ԱրՔա» քարտերի քանակը 2009թ. երկրորդ եռամսյակի վերջի համեմատ ավելացել է 10%-ով (23895 քարտով) և կազմել 262841: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակը ընդհանուր առմամբ ավելացել է 7.6%-ով (19948 քարտով). VISA-ն ավելացել է 10.3%-ով (18102 քարտով) և կազմել 193484, իսկ MasterCard-ը` 4.2%-ով (2173 քարտով) և կազմել 54571: Միջազգային այլ քարտերի քանակը նվազել է 1%-ով (357 քարտով): Քարտերով իրականացված գործառնությունների ծավալը 2009թ. երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 9.9%-ով (9.7 մլրդ դրամով), իսկ քանակը` 4%-ով (86253): 2008թ. երրորդ  եռամսյակի համեմատ գործառնությունների ծավալը ավելացել է 25%-ով (21.9 մլրդ դրամով):

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6